Հնդկաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները մնում են ամուր, բայց այս պահին բարեկամության մասին շեփորահարելը կարող է շահավետ չլինել

Մանրամասներ
ա

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հրաժարվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ամենամյա վեհաժողովից՝ հաշվի առնելով Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման սպառնալիքները։ Այս մասին գրում է Բլումբերգը՝ հղում անելով լավատեղյակ աղբյուրներին:

Հնդկաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները մնում են ամուր, բայց այս պահին բարեկամության մասին շեփորահարելը կարող է շահավետ չլինել Մոդիի համար, ասել է մի բարձրաստիճան պաշտոնյա։

Ռուսաստանի և Հնդկաստանի ղեկավարներն ամենամյա հանդիպում են անցկացում 2000 թվականից սկսած։ Նախկինում միայն մի անգամ չի տեղի ունեցել այն՝ 2020 թվականին՝ կորոնավիրուսի համավարակի տարում։