Մամիջանյանը՝ ՔՊ-ի թեկնածուի օգտին քվեարկելու մասին. Ցանկացած քվեարկություն չէ, որի դրդապատճառները կարելի է բարձրաձայնել

Մանրամասներ
ա

ՔՊ-ի թեկնածուի օգտին քվեարկելու վերաբերյալ  «Պատիվ ունեմ» խմբակցության որոշում չի եղել, եղել է ազատ քվեարկություն պատգամավորների կողմից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդարադառնալով  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ԲԴԽ անդամի թեկնածու Հայկ Գրիգորյանի օգտին քվեարկելուն, ասա ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Յուրաքանչյուր պատգամավորի ցանկացած փակ, գաղտնի քվեարկության դրդապատճառ չէ, որ ես կարող եմ ասել մամուլին, բայց վստահեցնում եմ ձեզ և այն մարդկանց, ովքեր մեզ գործուղել են ԱԺ, թե՛ այդ և թե՛ ցանկացած քվեարկություն ունի իր խորը դրդապատճառները, որոնց մասին չեմ կարող բարձրաձայն ասել»,- ասաց Մամիջանյանը։

Նա նշեց, որ խմբակցությունում ընդհանրական որոշում չի եղել, եղել է ազատ քվեարկություն։

Հարցին՝ արդյոք քվեարկելով ՔՊ-ի թեկնածուի օգտին, ընդդիմությունը չի սպասարկում իշխանության օրակարգը, Մամիջանյանը ասաց․

«Ցանկացած քվեարկություն չէ, որի դրդապատճառները կարելի է բարձրաձայնել, բայց ես  կարծում եմ, որ «Պատիվ ունեմ» խմբակցության յուրաքնաչյուր պատգամավոր ապացուցել է,  թե ինչպես է վերաբերվում այս իշխանությանը  և ինչքանով է ընդդիմադիր»։