Հինգ ռազմագերի են բերել Երևան, 100 000 պատվաստանյութ են տրամադրել․ Միրզոյանը՝ Սաֆարովի հանձնումից հետո Հունգարիայի հետ հարաբերությունները վերականգնելու մասին

Մանրամասներ

1

Կառավարության նետ հարցուպատասխանի ժամին իշխանական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց հայ–հունգարական դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին, նշելով, որ Հայաստանը Հունգարիայի հետ հարաբերությունները դադարեցրել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին հանձնելուց հետո։

Ի պատասխան հարցի, Արարատ Միրզոյանն ասաց․«Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ ձեր մատնանշած իրադարձությունների վերաբերյալ մեր գնահատականը չի փոխվել, իսկապես, Հունգարիայի իշխանությունները հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած և հունգարական դատարանով դատված հանցագործին չպետք է հանձնեին Ադրբեջանին, բայց միևնույն ժամանակ, այդ նույն իրադարձությունները հիշելով, հիշում ենք, անցած տարի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերը հինգ հայ ռազմագերու ազատ արձակման ուղղությամբ, Հունգարիայի իշխանություններն այցելեցին Բաքու և նրանց, կարելի է ասել՝ անձամբ բերեցին Երևան»։

Արարատ Միրզոյանը նաև հիշեցրեց կոնորավիրուսի դեմ պայքարում Հունգարիայի աջակցության մասին․«Մենք չենք կարող չնկատել հունգարական իշխանությոնների աջակուցումը կորոնավիրուսի դեմ պայքարում, երբ Հայաստանին տրամադրվեց 100 000 դեղաչափ,, սա ևս կյանքեր փրկեց, ֆինանսական աջակցությունը, որ ցուցաբերվում է Հայ առաքելական եկեղեցուն, դպրոցների աջակցություն և այլն։

Այդ բոլորը երբ դնում ենք կշեռքի նժարի վրա, կարծում եմ, պետք է ընտրություն կատարել դրականի ու ապագայի համար, ինչը և արվել է։ Առաջիկայում կլսեք մեր երկրների կողմից դեսպանների նշանակման մասին»,–ասաց ԱԳ նախարարը։