Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուքից մեկ պատգամավոր հայտնվել է հիվանդանոցում

Մանրամասներ

1

Թուրքիայի Միլլի Մեջլիսում (խորհրդարան)  բյուջեի  նախագծի քննարկման երկրորդ օրը պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Ծեծկռտուքը տեղի է ունեցել իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցությունից պատգամավոր Զաֆեր Ըշըքի և  ընդդիմադիր «Լավ» կուսակցությունից պատգամավոր Հուսեյն Օրսի միջև, ինչին միջամտել են նաև այլ պատգամավորներ:

Ծեծկռտուքի արդյունքում ընդդիմադիր «Լավ»  կուսակցությունից պատգամավոր  Հուսեյն Օրսի ինքնազգացողությունը վատացել է և նա տեղափոխվել է հիվանդանոց: