Ազգային ժողովը ԲԴԽ անդամ ընտրեց Հայկ Գրիգորյանին

Մանրամասներ

1

ՀՀ ազգային ժողովը Բարձրագույն դատական  խորհրդի անդամ ընտրեց Հայկ Գրիգորյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը փակ գաղտնի քվեարկությունից հետո հայտնեց քվեարկության արդյունքները: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 75-ը, նրանք բոլորն էլ կողմ էին քվեարկել Գրիգորյանի թեկնածությանը:

Հայկ Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:  Գրիգորյանը ԱԺ նիստում հանդիսավոր կարգով երդվեց: Երդումից հետո նա ստորագրում է երդման տեքստը: