Ռուսական զորքերը Դոնբասի ևս մի քանի բնակավայր են ազատագրել. Շոյգու

Մանրամասներ

1

Ռուսական զորքերը Դոնբասի ևս մի քանի բնակավայր են ազատագրել, դեկտեմբերի 6-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է Regnum գործակալությունը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են Դոնբասի ազատագրումը.  վերջերս ռուսական զորքերի վերահսկողության տակ են անցել Պավլովկան, Մայորսկը, Անդրեևկան, Օպիտնոեն, Բելոգորովկա Յուժնայան և Կուրդյումովկան։

Բացի այդ, վերջին երկու շաբաթվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի զորքերը ակտիվորեն հրետակոծում են Զապորոժիեի ատոմակայանի տարածքը, հավելել է նա։ Շոյգուն ատոմակայանի վրա հարձակումները որակել է «միջուկային ահաբեկչություն»։