Թուրքական ափին ռուսական նավթով տանկերների իսկական խցանում է առաջացել

Մանրամասներ
ա

Թուրքիայի ափերի մոտ 19 տանկերից բաղկացած իսկական խցանում է գոյացել։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ G7 երկրները, Ավստրալիան և ԵՄ 27 երկրները սահմանել են ծովային ճանապարհով առաքվող ռուսական նավթի գինը 60 դոլար մեկ բարելի դիմաց: Դա արվել է Ռուսաստանին ուկրաինական պատերազմի վրա ծախսվող եկամուտներից զրկելու համար, գրում է BBC-ն։

Նոր համաձայնագրով Ռուսաստանին թույլատրվում է ծովային ճանապարհով նավթ արտահանել երրորդ երկրներ՝ օգտագործելով G7 կամ ԵՄ երկրների տանկերները, ինչպես նաև այդ երկրների ապահովագրական ընկերությունների և ֆինանսական հաստատությունների ծառայությունները, միայն եթե նավթը գնվի սահմանված գնի սահմաններում։

Ռուսաստանն ասում է, որ արևմտյան նոր միջոցները միայն կապակայունացնեն համաշխարհային էներգետիկ շուկաները, բայց չեն ազդի Ուկրաինայում իր այսպես կոչված հատուկ գործողությունը ֆինանսավորելու Մոսկվայի կարողության վրա:

Ինչպես պարզել է Financial Times-ը, նոր միջոցառումների լույսի ներքո Թուրքիան պահանջել է իր նեղուցներով անցնող յուրաքանչյուր լցանավի ամբողջական ապահովագրություն:

Ուստի այժմ լցանավերը, որոնցից առաջինը թուրքական ջրեր են հասել նոյեմբերի 29-ին, ստիպված են եղել խարսխվել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներում, որոնք կապում են Ռուսաստանի սևծովյան նավահանգիստները միջազգային շուկաների հետ։