Պրահայում կանգնեցվել է Պուտինի հուշարձանը. ՖՈՏՈ

Մանրամասներ

Պրահայում կանգնեցվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հուշարձանը գազի փականի վրա նստած դիրքում, ձեռքը բարձրացրած՝ ցուցադրելով նացիստական ​​ողջույնը։ Ինչպես նշում է wydarzenia.interia.pl-ը, հուշարձանը տեղադրվել է այն վայրում, որտեղ նախկինում եղել է խորհրդային մարշալ Կոնեւի հուշարձանը։

Հուշարձանի հեղինակ Դուշան Դոստալի խոսքով՝ ստեղծագործությունը կոչվում է «Ահրիման»։ Սա պարսկական դիցաբանության դև է, որը բացարձակ չարիք է։

Չեխ գործարար Դալիբոր Դեդեկը, ով մասնակցել է հուշարձանի տեղադրմանը, ընդգծել է, որ այս քայլով գաղափարի հեղինակները ցանկանում են չեխերին ցույց տալ, որ Ուկրաինայում պատերազմը դեռ շարունակվում է, ուստի ուկրաինացիներին պետք է բարոյապես և ֆինանսապես աջակցել։ Մեկ ամիս անց քանդակը նախատեսվում է վաճառել աճուրդում։ Հասույթը կփոխանցվի Ուկրաինայի Զինված ուժերին:

ա