Մրգի և բանջարեղենի գնաճը կազմել է 11.4 տոկոս

Մանրամասներ
ա

Այս տարվա նոյեմբերին մրգի և բանջարեղենի գնաճը հոկտեմբերի համեմատությամբ կազմել է 11.4%։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Այս ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.1% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում 0.91 տոկոսային կետով նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին։ 2022-ի նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատությամբ գրանցվել է 11.1% մրգի գնաճ, նույն ժամանակահատվածում գրանցվել է բանջարեղենի 4.5%-ով գների բարձրացում։