Ադրիանոն բաժանվել է կնոջից՝ ամուսնությունից 24 օր անց

Մանրամասներ

1

Միլանի «Ինտերի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ադրիանոն բաժանվել է կնոջից՝ Միկաելայից, ամուսնությունից 24 օր անց, հայտնում է Globo Extra-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ օրեր առաջ Ադրիանոն այցելել է Վիլա Կրուզեյրո քաղաք՝ տեսակցելու ընկերներին, իսկ տուն վերադարձել միայն երկու օր անց։

Նա մեկնել էր Բրազիլիա – Շվեյցարիա հանդիպումը դիտելու։ Ըստ աղբյուրի՝ Միկաելան չի ընդունել ֆուտբոլիստի ներողությունը տուն վերադառնալուց հետո, իսկ ինքը՝ Ադրիանոն, նրան բացատրություն չի տվել, թե որտեղ էր գտնվում։ Բրազիլացու կինը պլանավորում էր ընտանեկան ընթրիք կազմակերպել, սակայն նախկին ֆուտբոլիստը տուն չի եկել։

Միկաելան նաև ջնջել է բոլոր համատեղ լուսանկարները ֆուտբոլիստի հետ բոլոր սոցցանցերում։

Հիշեցնենք, որ Ադրիանոն «Ինտերում» խաղացել է 2001-ից 2009 թվականներին։

armsport.am