Վիդեո․ Պուտինը, անձամբ վարելով «Մերսեդեսը», անցել է Ղրիմի կամրջի վրայով

Մանրամասները՝ տեսանյութում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ վարելով «Մերսեդես» մակնիշի մեքենան անցել է պայթեցումից հետո վերանորոգված Ղրիմի կամուրջով։

Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ գործակալությունը։

Նախագահին ուղեկցել է փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը, որը նրան զեկուցել է վերանորոգման աշխատանքների մասին։

Հիշեցնենք, որ Ղրիմի կամրջի վրա պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ի առավոտյան։ Պայթեցվել էր բեռնատարը, որն անցնում էր կամրջի վրայով։

Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը անվանել էր ահաբեկչություն՝ մեղադրելով Ուկրաինայի հատուկ ծառայություններին