Պուտինը պետք է պատասխանատվության ենթարկվի ռազմական հանցագործությունների համար․ Մակրոն

Մանրամասներ
ա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է պատասխանատվության ենթարկվի Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը CBS News-ին ասել է, որ ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքներին ռուսական հրթիռային հարվածները ռազմական հանցագործություն են։

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ միջազգային հանրությունը իրավական նախաձեռնություններ կսկսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ և նրան կմեղադրի ռազմական հանցագործությունների մեջ՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա վերջին հարձակումների ֆոնին։

«Այն, ինչ մենք հիմա պետք է անենք, նախ և առաջ հավաքենք այս ռազմական հանցագործությունների բոլոր ապացույցները: Մենք պետք է գործադրենք բոլոր իրավական նախաձեռնությունները: Հետևաբար, իմ պատասխանը այո է», – ասել է Մակրոնը՝ պատասխանելով ուղիղ հարցին, թե արդյոք Պուտինին պետք է մեղադրել պատերազմական հանցագործությունների համար: