Մակրոնը հայտարարել է, որ անմիջական կապ է պահպանում Պուտինի հետ

Մանրամասներ
ա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը CBS-ի հետ զրույցում հայտարարել է, որ ուղիղ կապ է պահպանում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ես պահպանում եմ անմիջական կապն ու կանոնավոր քննարկումները նախագահ Պուտինի հետ, քանի որ կարծում եմ, որ փոխգործակցությունը վերսկսելու լավագույն միջոցն այդ ուղիղ կապի պահպանումն է», - ասել է Մակրոնը։

Նրա խոսքով՝ տվյալ պարագայում մեկուսացումը վատագույն բանն է։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է պատկերացնում ուկրաինական հակամարտության լուծումը, Մակրոնը հայտարարել է, որ այդ մասին որոշում պետք է կայացնեն ուկրաինացիները։

«Միակ ելքն այս իրավիճակից բանակցություններն են: Ռազմական տարբերակներ ես չեմ տեսնում»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը: