Միքայել Մինասյանը վերադառնում է. ՖՈՏՈ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն իր ինստագրամյան էջում Մոսկվայից լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Ձյան կետից ավարտվեց բոլոր մտեքերը ռուսական օրագրում։

Ես երբեք օրագրեր չեմ պահել, դեպքեր ու էմոցիաներ դրանց մեջ չեմ գրել, միգուցե այն պատճառով, որ ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել և մտածելու համար երբեք ժամանակ չի եղել։ Բայց ճիշտն ասած ես ուղղակի ալարել եմ, երևի այդ պատճառով էլ չեմ հիշում այն պահը, երբ սիրահարվեցի ռուսական ձմռանը, ինչպես ես չեմ հիշում, այն օրը երբ սկսեցի զգալ Ռուսաստանը։ Ոչ թե ռացիոնալ հասկացա, այլ զգացի՝ զգացմունքային։ Նրա պատմությունը միանշանակ չէ, հաճախ ողբերգական անարդար է, բայց ոչ պակաս մեծ։ Նրա գրականությունը նկարչությունն ու իհարկե երաժշտությունը ... բախտ ունեցա ծանոթանալ ռուսական երաշժտությանը։

Ես արդեն գիտեմ, որ արդեն կարոտելու եմ այս ձմեռը, ձյունը, սաունան, այդ անսահման ռուսական տարածքներում ու երեկոները։ Հենց այդ երեկոներն էին, երբ հասկացա կորուստների ու ձեռքբերումների մասին։

Ես կորցրեցի իմ հայրենիքը, բազմաթիվ ընկերների ու հարազատների։ Ու իմ ճանապարհը կտրուկ շրջվեց ու ես ձեռք բերեցի ինքս ինձ, ես ինքս ինձնից դժգոհ եմ, բայց ամենակարևորը ես համոզվեցի, որ իմ որոնումները չեն ավարտվել, կարևորը ճանապարհն է, ոչ թե նպատակը։ Թե ինչպիսին էր իմ երեք տարին՝ ես հստակ պատասխան չունեմ, բայց վստահ եմ, որ դեռ երկար կանդրադառնամ այս հարցին»։

Ինչպես հայտնի է՝ Միքայել Մինասյանը տևական ժամանակ ընտանիքի հետ գտնվում էր Մոսկվայում:

ա