«Շատերն են առիթավորվել ինչ-որ». Վլադիմիր Գասպարյանի 20-ամյա դուստրը որոշել է զբաղվել քաղաքականությամբ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ 20-ամյա Անգելինա Գասպարյանը որոշել է զբաղվել քաղաքականությամբ:

«Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում, որը պահպանվում է 24 ժամ, Անգելինան հետևորդների հետ հարցուպատասխան է կազմակերպել այս թեմայով:

Հետևորդներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ նա ընտրեց քաղաքականությունը, ինչին Անգելինան պատասխանել է.

«Իմ կյանքում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ինձ ստիպեցին հասկանալ, թե ինչ է ինձ պետք։ Սկսեցի կարդալ, վիդեոներ նայել, ու զգացի, որ ինձ հետաքրքիրա։ Ես մտածում էի հեռու ա պետք լինել քաղաքականութունից, բայց քանի որ ցավոք սրտի ես արդեն «փաբլիք» եմ ու շատ քննարկվող, ու անարդարություն եմ տեսնում շատ բաների մեջ, ես հասկացա, որ ունեմ այդ պոտենցյալը, ուժը, ինքնավստահությունը։ Շատ շատերն են առիթավիրվել ինչ-որ»։