Իրանում լուծարվել է բարքերի ոստիկանությունը

Մանրամասներ
ա

Իրանում լայնածավալ բողոքի ցույցերից և բախումներից հետո, որոնց պատճառը Մահսա Ամինիի մահն էր, լուծարվել է բարքերի ոստիմանությունը (Իսլամական կրոնական ոստիկանություն, որ հետևում է կրոնկան նորմերի և հանրային բարոյականության պահպանմանը)։ Այդ մասին հայտարարել է Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաաֆար Մոնթազերին, հայտնում են Լրագիրը և Shargh Daily-ն։

«Բաքերի ոստիկանությունը դատական ​​համակարգի հետ ոչ մի կապ չունի և այն փակվել է»,- ասել է նա։ Գլխավոր դատախազը նաև ասել է, որ խորհրդարանն ու դատական ​​իշխանությունն աշխատում են կանանց հիջաբ կրելու մասին օրենքը փոխելու ուղղությամբ: Թե կոնկրետ ինչպես կփոխվի, նա չմանրամասնեց։

Սեպտեմբերին Իրանում բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել։ Պատճառը ծագումով քուրդ 22-ամյա ուսանող Մահսա Ամինիի մահն էր, ով բերման էր ենթարկվել ոստիկանություն հիջաբը սխալ կրելու պատճառով։ Ամինին ոստիկանական բաժանմունք է տարվել «վերադաստիարակվելու», որտեղ, ըստ իշխանությունների, նա կաթված է ստացել։ Աղջկան հոսպիտալացրել են, սակայն նա ավելի ուշ մահացել է։ Մահացածի հարազատները հավաստիացրել են, որ նա առողջական խնդիրներ չունի, և պահանջել են հետաքննել նրա մահը։