Աշոցքում, Ամասիայում ձյուն է տեղում. Ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Մանրամասներ
ա

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Մարտունիի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Մեղրիի լեռնանցքում և Ստեփանավանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: