Օդի ջերմաստիճանը կնվազի. Սպասվում են տեղումներ

Մանրամասներ
ա

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 4-ի գիշերը շրջանների մեծ մասում, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 6-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիսարևելյան է` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-5-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:

Դեկտեմբերի 4-5-ի գիշերն սպասվում է անձրև և մառախուղ: Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 6-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: