Իսրայելը թիրախներ է խոցել Գազայի հատվածում․ Վիդեո

Մանրամասներ

1

Իսրայելը թիրախներ է խոցել Գազայի հատվածում. Այս մասին դեկտեմբերի 4-ին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ իսրայելական կործանիչները ոչնչացրել են զենքի արտադրամաս, որտեղ արտադրվել են ՀԱՄԱՍ-ի հրթիռների մեծ մասը։ Հարվածն ընկել է նաև Գազայի հարավային հատվածի թունելի վրա։

1

Իսրայելը պարզաբանել է, որ իրենք հարվածել են Գազայի հատվածին՝ ի պատասխան իսրայելական կողմի ուղղությամբ արձակված հրթիռի։

Նոյեմբերի 3-ին Իսրայելի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է Գազայի հատվածից արձակված հրթիռը։