Աջակցություն՝ նոր աշխատողների մասով եկամտային հարկի 50 %-ի չափով. ԲՏԱ է դիմել 21 կազմակերպություն

Մանրամասներ

1

ՀՀ կառավարության 2022 թ. մարտի 24-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 399-Լ որոշմամբ սահմանված կարգով պետական աջակցություն ստանալու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն է դիմել 21 կազմակերպություն: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:

2022թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ փոխանցվել է 2,316,402,021 ՀՀ դրամի չափով պետական աջակցության, իսկ 151,609,028 ՀՀ դրամի չափով պետական աջակցության գումարը դեռևս ենթակա է վճարման։

 Դիմում-հայտերի ձևերը լրացնելու և էլեկտրոնային ստորագրությամբ

ներկայացնելու ցուցումներին ծանոթացեք այստեղ: