Ֆրանսիան մտադիր է Կիևին լրացուցիչ զենք մատակարարել․ Մակրոն

Մանրամասներ

1

Ֆրանսիան մտադիր է լրացուցիչ սպառազինություն տրամադրել Ուկրաինայի զինված ուժերին, դեկտեմբերի 3-ին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք լրացուցիչ զենք կմատակարարենք Ուկրաինային, ինչպե՞ս: Մեր արտադրողները հնարավորինս արագ զենք կարտադրեն… երբեմն մենք ուղարկում ենք այն երկրներ, որոնք դրա կարիքը չունեն, ինչպես նաև համատեղ ծրագրեր ենք իրականացնում այլ երկրների հետ»,- ասել է նա։

Մակրոնը հավելել է, որ չնայած Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու պատրաստակամությանը, Ֆրանսիան երբեք չի գնա սեփական բանակի թուլացմանը՝ Կիևին օգնելու համար։

«Մենք նաև երբեք չենք մատակարարի այնպիսի զենք, որը մեզ կդարձնի հակամարտության կողմ՝ Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար դրանց օգտագործման արդյունքում։ Մենք շարունակում ենք անել այն, ինչ կարող ենք, բայց այս երկու սահմանափակումներով»,- ամփոփել է Ֆրանսիայի նախագահը։