Իրավիճակը կտրուկ սրվեց Լաչինի միջանցքի ուղղությամբ․ Ադրբեջանցիները կարող են նաև զենք կիրառել

Մանրամասներ

1

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կտրուկ սրվեց իրավիճակը Արցախի Հանրապետության Բերձորի միջանցքի (Լաչինի միջանցք) ուղղությամբ։

Ակնհայտ է, որ սա լրջագույն էսկալացիայի հիմք կարող է հանդիսանալ։

Սպասելի էր արդյո՞ք թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակի այս քայլը, միանշանակ ԱՅՈ։

Այս զարգացումների մասին զգուշացնում էինք թերևս մեկ ամիս առաջ։

Ի՞նչ է լինելու հետո։

Կիսափակուղայրն իրավիճակ է ստացվում։

Քանզի միջանցքը փակել են իբր «խաղաղ» ադրբեջանցիներ քաղաքացիական հագուստով, դա թույլ է տալիս ադրբեջանցիների նաև կիրառել զենք, եթե հայկական կողմը կամ ռուս խաղաղապահների կիրառեն ուժ իբր «քաղաքացիական» անձանց ճանապարհից դուրս շպրտելու համար։

Հայաստանի իշխանությունների մասին ընդհանրապես խոսել իմաստ չկա, քանզի իրենք «թավշյա» թրքահաճո և ադրբեջանամետ քաղաքականությամբ փակել են Հայաստանի առջև հնարավորությունը ռազմական առումով, միջամտել Արցախի ապաշրջափակմանը, քանզի ընդունել են Ադրբեջանի շինծու տարածքային ամբողջականությունը»: