ՔՊ-ն տապալեց «Հայաստան» խմբակցության առաջարկած հայտարարության նախագիծը․ Հայտարարություն

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ՔՊ-ն տապալեց «Հայաստան» խմբակցության առաջարկած հայտարարության նախագիծը

ՀՀ խորհրդարանի հայտարարությունը պետք է ևս մեկ անգամ արձանագրեր մեր երկրի անվտանգությանը վերաբերող կարմիր գծերը, աշխարհին ուղերձ հղեր արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու դրանց իրացմանը սատար կանգնելու իր վճռականության մասին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածը՝

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

Արձանագրում է.

1. Ադրբեջանը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը, պատմական փաստերը։ Հակամարտությունը ծագել է Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքի ճնշման և իրավունքների ոտնահարմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան` ընդդեմ իր իսկ պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:

2. 1994թ. մայիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի կողմից ստորագրվել է հրադադարի հաստատման համաձայնություն, որով սահմանված ուժի գործադրման կամ դրա սպառնալիքի կիրառման արգելքը Ադրբեջանը պարբերաբար խախտել է։

3. Ադրբեջանը, Թուրքիայի ու վարձկան միջազգային ահաբեկիչների ներգրավվածությամբ, 2020 թվականի սեպտեմբերի 27–ին պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ՝ խախտելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական մանդատ ունեցող երկրների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հիմնարար գնահատված Հելսինկյան Եզրափակիչ Ակտի (1975թ.) ԵԱՀԿ/ԵԱԽՀ մասնակից պետությունների միջև հարաբերություններն ուղղորդող սկզբունքների հռչակագիրը, մասնավորապես՝ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալու միջազգային պարտավորությունը։

4. 44–օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը և այդ երկրի դաշնակիցներն իրագործել են մարդկության դեմ ուղղված պատերազմական հանցագործություններ և բարբարոսություններ՝ կիրառելով արգելված զենքեր, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ավիրելով քաղաքներ և գյուղեր։

5. Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը վարում է էթնիկ զտման և մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականություն։ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում են մնացել 1456 հայկական պատմամշակութային հուշարձաններ, հսկայածավալ մշակութային ժառանգություն, որոնք բացահայտորեն ոչնչացվում կամ յուրացվում են՝ կեղծելով դրանց պատկանելությունը:

6. Կոպտագույն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը՝ Ադրբեջանն արգելափակել է իր կողմից օկուպացված Արցախի շրջաններում և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված Հայաստանի Հանրապետության տարածքներում անհետ կորածների որոնման աշխատաքները, ինչպես նաև խոչընդոտում է զոհված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմինների դուրս բերմանը:

7. Ադրբեջանն իր մտադրություններով և քաղաքականությամբ դառնում է նոր պատերազմի ու տարածաշրջանային անկայունության աղբյուր, որի ապացույցներից է 2021 թվականի հունիսի 15–ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած, մեզ համար անընդունելի և դատապարտելի, այսպես կոչված, Շուշիի հռչակագիրը:

Դատապարտելով Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ ու միջազգային իրավունքին հակասող հակահայ քաղաքականությունը, որն արտահայտված է նաև Ադրբեջանի խորհրդարանի 2022թ. նոյեմբերի 8-ի ընդունած փաստաթղթով

Հայտարարում է.

1. Ադրբեջանը պարտավոր է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակներում անվերապահորեն կատարել ստանձնած պարտավորությունները, վերջ տալ հայատյացությանը, ռազմական հռետորաբանությանը, բացառել ուժի կիրառումը, ուժի կիրառման սպառնալիքը, ինչպես նաև շանտաժի և ճնշումների միջոցով ցանկալի համաձայնագրերին հասնելու քաղաքականությունը:

2. Ադրբեջանական կողմը պարտավոր է իր զինված ուժերը անհապաղ վերադարձնել մինչեւ 2021թ. մայիսի 12-ը զբաղեցրած բնագծերը:

3. Անվերապահորեն կատարելով միջազգային մարդասիրական նորմերն ու պահանջները՝ Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին ու այլ պահվող անձանց, զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմինները, դադարեցնի էթնիկ զտման և մշակութային արժեքների ոչնչացման, յուրացման քաղաքականությունը:

4. Մենք համոզված ենք, որ հայ–ադրբեջանական հարաբերությունների ու տարածաշրջանային գլոբալ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է գտնել խաղաղ գոյակցության բանաձև, բայց այն չպետք է լինի ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պայմաններում, չպետք է ոտնահարի կողմերից որևէ մեկի իրավունքները, չպետք է սպառնա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

5. Մենք կողմ ենք ճանապարհների ապաշրջափակմանը և տարածաշրջանի երկրների համագործակցությանը, սակայն բացառվում է դրա իրականացումը ՀՀ ինքնիշխան տարածքով միջանցքի տրամադրման միջոցով։ Մեզ համար անընդունելի է շանտաժների և ուլտիմատումների լեզուն։

6. Արցախահայության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու կարևորագույն գործոններից ենք համարում ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումն՝ առանց սահմանափակումների։ Արցախի Հանրապետությունն ամրագրել է իր անկախությունը նախկին ԽՍՀՄ օրենսդրության ու միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան։ Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ անկախության հռչակագրրի, ՀՀ սահմանադրության և օրենքների համաձայն, սատարելու է արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանը, անվտանգության ապահովմանը և Արցախի միջազգային ճանաչմանը։ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝

- գնահատական տալ ադրբեջանական ագրեսիային, և դատապարտել Հայաստանի ու Արցախի տարածքների բռնազավթումը,

- պատասխանատվության ենթարկել և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ ռազմական հանցագործությունների համար,

- նպաստել ՄԱԿ-ի կանոնադրության լիարժեք իրագործմանը՝ սատարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը։

Դիմում ենք միջազգային հումանիտար կազմակերպություններին՝ գործուն քայլեր իրականացնել հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց վերադարձի հարցում։

Հիմնավորում

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի Հանրապետության խորհրդարանը 44–օրյա պատերազմի մասին օրերս հայտարարություն է ընդունել՝ տալով Ղարաբաղյան հակամարտության էությունը նենգափոխող, սեփական ռազմական հանցագործութուններն արդարացնող, Հայաստանի ու Արցախի միջազգային վարկանիշին վնասող գնահատականներ։

Ադրբեջանը «հիմնավորել» է իր ագրեսիվ գործողությունները, հանդես եկել Հայաստանի ու Արցախի դեմ նոր սպառնալիքներով։

Հայաստանի խորհրդարանը չի կարող անպատասխան թողնել այդ հայտարարությունը և հանդես չգալ միջազգային հանրությանն ապակողմնորոշող ադրբեջանական հայտարարության դեմ։

Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հայտարարությունը ևս մեկ անգամ կարձանագրի մեր երկրի անվտանգությանը վերաբերող կարմիր գծերը, աշխարհին ուղղերձ կհղի արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու դրանց իրացմանը սատար կանգնելու իր վճռականության մասին։

ГД провалил проект заявления, предложенного фракцией «Армения»

ЗАЯВЛЕНИЕ НАЦИОНАЛЬНОГО СОБРАНИЯ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ В СВЯЗИ С ЗАЯВЛЕНИЕМ ПАРЛАМЕНТА АЗЕРБАЙДЖАНА ОТ 8 НОЯБРЯ 2022 ГОДА

Принимая за основу ст. 103 Конституции РА, ст. 98 конституционного закона «О регламенте Национального собрания»,

Национальное собрание Республики Армения

Констатирует:

1. Азербайджан намеренно искажает суть Нагорно-карабахской проблемы и исторические факты. Конфликт возник вследствие политики Азербайджана по этнической чистке, направленной на подавление воли и попрание прав населения Нагорного Карабаха, за которой последовала широкомасштабная военная агрессия против Нагорно-Карабахской Республики, самоопределившейся на своей исторической территории.

2. 12-го мая 1994 года между министрами обороны Армении и Азербайджана и командующим Армией обороны Нагорного Карабаха было подписано соглашение о прекращении огня, зафиксированный в котором запрет на применение силы или угрозы силой периодически нарушался Азербайджаном.

3. 27-го сентября 2020 года Азербайджан, с привлечением Турции и международных наемников-террористов, развязал войну против Республики Арцах, нарушив принятую сопредседателями Минской группы ОБСЕ – Российской Федерацией, Францией и Соединенными Штатами Америки (обладающими мандатом по урегулированию Карабахского конфликта) – в качестве основополагающей Декларацию о принципах взаимоотношений между государствами-членами ОБСЕ/СБСЕ Хельсинского заключительного акта (1975г.), в частности, свое международное обязательство по неприменению силы или угрозы силой.

4. В ходе 44-дневной войны Азербайджан и его союзники осуществили военные зверства и преступления против человечества, применяя запрещенное оружие, обстреливая мирное население, разрушая города и села.

5. Военно-политическое руководство Азербайджана ведет политику этнических чисток и уничтожения культурных ценностей. На оккупированных Азербайджаном территориях остались 1456 армянских культурно-исторических памятников, огромное культурное наследие, которые Азербайджаном открыто уничтожаются или присваиваются – с фальсификацией их принадлежности.

6. Грубейшим образом нарушив международное гуманитарное право, Азербайджан блокирует работы по поиску останков без вести пропавших в оккупированных им районах Арцаха и на захваченных им вследствие агрессии 13-го сентября 2022 года территориях Республики Армения, а также препятствует эвакуации тел армянских военнослужащих и гражданских лиц.

7. Своими намерениями и политикой Азербайджан становится источником новой войны и нестабильности в регионе, свидетельством чего является в том числе подписанная 15-го июня 2021 года президентами Турции и Азербайджана, неприемлемая для нас и достойная осуждения так называемая Шушинская декларация.

Осуждая проводимую Азербайджаном агрессивную и противоречащую международному праву антиармянскую политику, которая отражена также в заявлении парламента Азербайджана от 8-го ноября 2022 года,

Заявляет:

1. Азербайджан обязан в рамках урегулирования армяно-азербайджанских отношений беспрекословно выполнять взятые на себя обязательства, прекратить свою политику армяноненавистничества, отказаться от военной риторики, исключить применение силы и угрозы силой, а также политику достижения желаемых для себя соглашений посредством шантажа и давления.

2. Азербайджанская сторона обязана немедленно вернуть свои вооруженные силы на занимаемые ими до 12 мая 2021 года позиции.

3.Беспрекословно выполняя международные гуманитарные нормы и требования, Азербайджан должен вернуть армянских военнопленных и других удерживаемых лиц, тела погибших военнослужащих и гражданских лиц, прекратить свою политику этнических чисток, уничтожения и присвоения культурных ценностей.

4. Мы убеждены, что для урегулирования армяно-азербайджанских отношений и обеспечения глобальной региональной безопасности необходимо найти формулу мирного сосуществования, но она не должна быть в условиях применения силы или угрозы силой, попирать права одной из сторон, угрожать суверенитету и территориальной целостности Республики Армения.

5. Мы за разблокирование коммуникаций и сотрудничество региональных стран, но исключаем реализацию этого за счет предоставления коридора через суверенную территорию РА. Для нас неприемлем язык шантажа и ультиматумов.

6. Мы считаем одним из важнейших инструментов обеспечения прав и безопасности армян Арцаха реализацию права народов на самоопределение без каких-либо ограничений. Республика Арцах зафиксировала свою независимость в соответствии со всеми нормами законодательства бывшего СССР и международного права. Республика Армения, в соответствии с Декларацией независимости РА, Конституцией и законами РА, будет поддерживать реализацию права армян Арцаха на самоопределение, обеспечение их безопасности и международное признание Арцаха. Арцах не должен быть в составе Азербайджана.

Призываем международное сообщество:

- дать оценку азербайджанской агрессии и осудить оккупацию территорий Армении и Арцаха;

- призвать к ответственности и ввести санкции в отношении Азербайджана за осуществленные им военные преступления;

- поспособствовать полноценному применению Устава ООН, поддержав реализацию права народа Арцаха на самоопределение.

Обращаемся к международным гуманитарным организациям с призывом предпринять действенные шаги в деле возвращения армянских военнопленных и других удерживаемых лиц.

Обоснование

Как известно, парламент Азербайджанской Республики принял на днях заявление касательно 44-дневной войны, дав искажающие суть Карабахского конфликта, оправдывающие собственные военные преступления и бьющие по международному рейтингу Арцаха оценки.

Азербайджан «обосновал» свои агрессивные шаги, выступил с новыми угрозами в адрес Армении и Арцаха.

Парламент Армении не может оставить это без ответа и не выступить против дезориентирующего международное сообщество азербайджанского заявления.

Заявление парламента Республики Армения в очередной раз зафиксирует касающиеся безопасности нашей страны красные линии, направит миру послание касательно своей решимости защищать права армян Арцаха и поддерживать их реализацию.