Մասկը ներկայացրել է «Tesla»-ի նոր բեռնատարը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

«Tesla» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը հինգշաբթի օրը ներկայացրել է ընկերության արտադրության նոր բեռնատարը՝ չբացահայտելով բեռնատարողության ու գնի վերաբերյալ մանրամասները։ 

Մասկը, ով բեմ է դուրս եկել Tesla-ի Նևադայի գործարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, ասել է, որ երկարաժամկետ մարտկոցով աշխատող բեռնատարը կնվազեցնի մայրուղու արտանետումները, էլեկտրաէներգիայի և անվտանգության առումով կգերազանցի գոյություն ունեցող դիզելային մոդելներին և կներառի արագ լիցքավորման տեխնոլոգիան, որը Tesla-ն կօգտագործի իր առաջիկա Cybertruck ամենագնացում ևս։