Էնպես չի, որ պայքարը վերջացել է, ու հարցը փակվել. Իշխան Սաղաթելյան

Մանրամասներ
ա

«Պայքարը սկսել ենք, ասել ենք՝ գնում ենք էս իշխանություններին հեռացնելու ճանապարհով:

Տասնյակ մարդիկ բանտարկվել են, հարյուրավորները բերման են ենթարկվել, կան հարուցված բազմաթիվ քրգործեր....փորձել ենք անկեղծ, դուրս ենք եկել, որ հեռացնենք, էնպես չի, որ պայքարը վերջացել է ու հարցը փակվել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանը նշել է, որ պետք է շարունակել պայքարը. «Պետք է հասկանանք՝ որտե՞ղ ենք սխալվել, ի՞նչ անենք, որ արդյունավետ լինի»: