Մենք Ռուսաստանին և Պուտինին պատասխանատվության կենթարկենք. Բայդեն

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

ՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ինքը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վճռական են Ռուսաստանին և նախագահ Վլադիմիր Պուտինին պատասխանատվության ենթարկելու «մնացած աշխարհի դեմ պատերազմի համար»։

Այդ մասին նա հայտարարել է Սպիտակ տանը Ֆրանսիայի նախագահի հետ ասուլիսում։

«Այսօր մենք վերահաստատում ենք, որ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, մեր բոլոր դաշնակիցների հետ միասին, ավելի ուժեղ են, քան երբևէ՝ հակազդելու Ռուսաստանի դաժան պատերազմին Ուկրաինայի դեմ», – ասել է Բայդենը։

«Պուտինը կարծում է, որ կարող է կոտրել բոլոր նրանց կամքը, ովքեր դեմ են նրա կայսերական հավակնություններին, սակայն դա նրան չի հաջողվի», ասել է Բայդենը։

«Նախագահ Մակրոնը և ես որոշել ենք, որ մենք կշարունակենք աշխատել միասին՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու և մեղմելու Պուտինի պատերազմի գլոբալ ազդեցությունը մնացած աշխարհի վրա», – ասել է Բայդենը։