Պուտինի ու Պրիգոժինի Վագները կճանաչվի ահաբեկչական կազմակերպություն. ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել

Մանրամասներ
ա

Ամերիկացի մի խումբ սենատորներ Կոնգրես են ներկայացրել երկկուսակցական օրինագիծ՝ ռուսական մասնավոր ռազմական «Վագներ» ընկերությունը օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու վերաբերյալ:

Փաստաթուղթը Կոնգրես է ներկայացվել դեկտեմբերի 1-ին։ «Ռուս վարձկաններին պատասխանատվության ենթարկելու մասին» օրենքի նախագիծը ԱՄՆ պետքարտուղարից պահանջում է Վագների վարձկաններին և այս ՄՌԸ-ի հետ փոխկապակցված ցանկացած խմբավորում, ինչպես նաև նրա իրավահաջորդներին ճանաչել որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն: Նշվում է, որ դա պահանջվում է անել օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից 90 օրվա ընթացքում։

«Վլադիմիր Պուտինն ու նրա կամակատարները ոչ մի բանի առաջ կանգ չեն առնի իրենց նպատակներին հասնելու համար, այդ թվում՝ Վագներ խմբի նման վարձկանների օգտագործումը՝ իրենց անունից վայրագություններ իրականացնելու համար: ԱՄՆ-ը պետք է այս ստվերային բանակը անվանի օտարերկրյա ահաբեկչական խումբ», ասել է օրինագծի համահեղինակ կոնգրեսական Ուիկերը։

Օրինագծի համահեղինակ, Մերիլենդի սենատոր Բեն Քարդինը նշել է, որ այս ընկերության վարձկանները «կապված են Ուկրաինայում, Սիրիայում և ամբողջ Աֆրիկյան մայրցամաքում անթիվ վայրագությունների հետ»։

Կոնգրեսական Ռիչարդ Հադսոնն ասել է, որ Վագները վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի, ինչպես նաև նրանց գործընկերների և դաշնակիցների շահերի և անվտանգության համար։