Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է Ֆիլիպ Ռիքերի այցը Երևան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերին Երևանում:

«Դեկտեմբերի 1-4 այցի ընթացքում դեսպան Ռիքերը կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին»,- նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը աշխատանքային այցով մեկնել էր Ադրբեջան, հանդիպել այդ երկրի նախագահի և ԱԳ նախարարի հետ: Նա տեղեկացրել է, որ Բաքու և Թբիլիսի այցերից հետո կժամանի նաև Հայաստան: