Կառավարությունը բարձրացնում է շինարարական թույլտվություն ստանալու տեղական տուրքերի չափը. VIDEO

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

«Ականատես ենք լինում դեպքերի, երբ որևէ տեղում շինարարական փոս է ստեղծվում, կամ հիմքեր են գցում, և այդպես մնում են տարիներով, տասնամյակներով, և նույնիսկ բոլորս սովորում ենք դրանց։ Դա կարծես թե դիտվում է նորմալ երևույթ, բայց ոչ մեկը չի արձանագրում, որ դա անհարագալից վերաբերմունք է հանրության հանդեպ, անհարմարություն է ստեղծում, խաթարում է միջավայրը։ Հիմա մենք ասում ենք՝ շինթույլտվության ժամկետը ավարտվեց, դրանից սկսած այլ կարգավորումներ և գույքային հարկերի վճարում, և շինթույլտվությունները երկրորդ անգամ երկարացնելու համար պետք է արդեն այլ դրույքաչափերով վճարումներ անել»,– Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի ներկայացրած օրենքների նախագծերին՝ հավելելով, որ չի բացառում, որ հետագայում ավելի խիստ մեթոդներ կիրառեն:

«Հիմա մենք ասում ենք՝ շինթույլտվության ժամկետն ավարտվեց, դրանից սկսած այլ կարգի կարգավորումներ են գործելու, գույքային հարկեր պետք է վճարվեն և շինթույլտվությունը երկարացնելու համար ավելի բարձր տուրքեր պետք է վճարեն»,- ասաց Փաշինյանը: