Դավիթ Գևորգյանը նշանակվել է վարչապետի օգնական

Մանրամասներ
ա

Արագածոտնի նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է այն մասին, որ ՀՀ վարչապետի որոշմամաբ նշանակվել է վարչապետի օգնական։

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ վարչապետի օգնական։ Շնորհակալ եմ ՀՀ վարչապետին վստահության ու տրված հնարավորության համար։ Ջանք ու եռանդ չխնայելով և բազմապատիկ պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայությունս պետական կառավարման համակարգում՝ հանուն Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդի»,-գրել է Գևորգյանը։