Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում, իսկ Սևանի և Գավառի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Կապանի, Ապարանի, Արագածի, Էջմիածնի, Անիի, Ախուրյանի, Նաիրիի, Կոտայքի, Հրազդանի, Արմավիրի, Բաղրամյանի, Իջևանի, Բերդի, Մարտունիի, Վարդենիսի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում անձրև է տեղում։

Նոյեմբերյանի, Գորիսի և Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: