Կատարը հեղուկ գազ կմատակարարի Գերմանիա

Մանրամասներ
ա

Qatar Energy-ն երկարաժամկետ պայմանագիր է կնքել ամերիկյան ConocoPhillips ընկերության հետ՝ 2026 թվականից Գերմանիա հեղուկ բնական գազ մատակարարելու համար։

Այս մասին երեքշաբթի հայտնել է Կատարի լրատվական գործակալությունը։

Պայմանագրի համաձայն՝ Գերմանիա կմատակարարվի մոտ 2 մլն տոննա գազ։ Պայմանագիրը նախատեսված է 15 տարով։