Եթե ՆԱՏՕ-ն Ուկրաինային մատակարարի Patriot համալիրներ, անմիջապես կդառնա օրինական թիրախ Ռուսաստանի համար. Մեդվեդև

Մանրամասներ

1

Եթե ՆԱՏՕ-ն Ուկրաինային մատակարարի Patriot զենիթահրթիռային համալիրներ` նատօական սպասարկող անձնակազմով, դաշինքը անմիջապես կդառնա օրինական թիրախ Ռուսաստանի զինված ուժերի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։

Մեդվեդևի խոսքով՝ իր ձևավորումից ի վեր ՆԱՏՕ-ն բազմիցս ապացուցել է իր «զուտ փակ կորպորատիվ բնույթը»։ Նրա խոսքով՝ դաշինքը գործել է միայն «մի քանի անգլո-սաքսոնական երկրների և նրանց կամակատարների շահերից ելնելով»։

Արդյունքում, ինչպես վստահ է Մեդվեդևը, «քաղաքակիրթ աշխարհին այս կազմակերպությունը պետք չէ»։ Նրա կարծիքով՝ այն պետք է «զղջա մարդկության առաջ և լուծարվի որպես հանցավոր սուբյեկտ»։

Մինչդեռ, ինչպես ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, դաշինքի ներկայացուցիչները քննարկում են Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու հնարավորությունը։ Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու միակ միջոցը Կիևին զենքի մշտական մատակարարումն է համարում։