Հռոմի պապը քարոզչության զոհ է դարձել. Կադիրովը` «չեչենների և բուրյաթների դաժանության» մասին

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Հռոմի պապը դարձել է քարոզչության զոհ, ասել է Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը՝ մեկնաբանելով պոնտիֆիկոսի խոսքերը Ուկրաինայում ռուսական զորքերի կազմում չեչենների և բուրյաթների դաժանության մասին։ Այս մասին գրում է mk.ru-ն:

«Դատելով նրա հայտարարություններից՝ Վատիկանի ղեկավարը տեղի է տվել արտասահմանյան լրատվամիջոցների համառությանը», - ասել  է Ռամզան Կադիրովը։

Չեչնիայի առաջնորդի համար զարմանալի է, որ Հռոմի պապը, որպես համաշխարհային նշանակության կրոնական անձնավորություն, տեղյակ չէ մուսուլմանների վերաբերմունքից թշնամու նկատմամբ։

Կադիրովը հայտարարել է, որ հատուկ ռազմական գործողությանը մասնակցող չեչենների մեջ չկա ոչ մի հարբեցող կամ թմրամոլ, բոլորը խորապես կրոնավոր ե»։

Նա նշել է, որ մուսուլմանները հակառակորդին միշտ խաղաղության առաջարկ են անում, իսկ գերի ուկրաինացիներն իրենք են պարբերաբար խոսում չեչենների վերաբերմունքի մասին թշնամու նկատմամբ։ Միաժամանակ նա Հռոմի պապի ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ ժամանակին աշխարհում եղել են ինկվիզիցիա և խաչակրաց արշավանքներ։

Հիշեցնենք, որ Վատիկանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ավդեևը հայտնել էր, որ նոյեմբերի 29-ին այցելել է Վատիկանի ԱԳՆ ղեկավարությանը։ Դեսպանի խոսքով՝ ինքը խիստ բողոք է հայտնել՝ կապված Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունների առնչությամբ։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը ասել էր, որ Ուկրաինայում ռազմական գործողությանը մասնակցող ռուսական զորքերի ամենադաժան ներկայացուցիչները չեչեններն են, բուրյաթները և այլ մարդիկ, որոնք չեն հետևում «ռուսական ավանդույթին»։

Նշենք, որ America ամսագրին տված հարցազրույցում Հռոմի պապն ուկրաինացիներին անվանել է «նահատակություն» ընդունած ազգ։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի խոսքով՝ ինքը շատ տեղեկություններ ունի Ուկրաինա ուղարկվող ռուսական զորքերի իրագործած դաժանությունների մասին։

«Որպես կանոն, ամենադաժանը, թերևս, նրանք են, ովքեր Ռուսաստանից են, բայց չեն հետևում ռուսական ավանդույթին, օրինակ՝ չեչենները, բուրյաթները և այլն»,- ասել էր պոնտիֆիկոսը։