Վիդեո․ Բաքուն փորձում է սադրիչ գործողություններով սրել վիճակը, Արցախում և ՀՀ-ում սահմանը հանգիստ չի լինի

Մանրամասներ

Քաղաքական իրավիճակը լարված է, չի բացառվում, որ Ադրբեջանը ռազմական գործողության դիմի, նրանք սադրիչ գործողություններով ուզում են սրել իրավիճակը, Արցախում և ՀՀ-ում սահմանը հանգիստ չի լինելու: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:

Անդրադառնալով ադրբեջանցիների տարածած այն ապատեղեկատվությանը, ըստ որի՝ «հայկական կողմը Լաչինի միջանցքը օգտագործում է ռազմական գործողությունների համար, քանի որ Քելբաջարի և Լաչինի հատվածներում անցած տարի Հայաստանում արտադրված ականներ են հայտնաբերվել», Մելիքյանը նշեց, որ ապատեղեկատվությունը նրանց գործելակերպին համահունչ է, Ադրբեջանը նպատակ ուներ Լաչինը առնել իր վերահսկողության տակ, որը նրան հաջողվել է, և հիմա Արցախ գնալու համար այլ ճանապարհ է օգտագործվում:

«Ետնաբեմային պայմանավորվածության արդյունքում ՀՀ-ն ու Արցախը համաձայնվել են Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությանը: Իշխանությունը գիտեր, որ Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությունը հանգեցնելու է կարգավիճակի փոփոխման և անվանափոխության»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: