Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցությանը քննարկել է Արցախի շուրջ քաղաքական զարգացումներին առնչվող հարցեր

Մանրամասներ

1

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 28-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ քաղաքական զարգացումներին վերաբերող  հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը,   Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք: