Աշակերտը մի քանի անգամ հարվածում է կանգառին՝ մինչև ջարդելը, հետո ծնողի հետ հեռանում. Չարենցավանի համայնքապետարան

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

1

Չարենցավանի համայնքապետարանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել՝ գրառմամբ.

«Այս տեսախցիկը ֆիքսել է 3-րդ դպրոցի հարակից կանգառի կոտրման պահը։ Աշակերտը մի քանի անգամ հարվածում է կանգառին՝ մինչև ջարդելը, հետո՝ ծնողի հետ հեռանում։ Այսուհետև համայնքապետարանը նման դեպքերում այլ գործելակերպ է որդեգրելու։

Երկուշաբթի մենք կդիմենք ոստիկանություն և կպահանջենք մեղավորներին փոխհատուցել համայնքային գույքին դիտավորյալ հասցված վնասը։

Մեծ թե փոքր՝ մենք պատասխանատու ենք մեր համայնքի բարեկեցության համար»:

Աղբյուրը` Չարենցավանի համայնքապետարան