«Կարծես սարսափ ֆիլմ լինի»․ Բայդենին քննադատել են երեխաների հետ լուսանկարվելու համար

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

DC Patriot-ի լրագրող Մինդի Ռոբինսոնը քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Նանտաքեթ կղզի կատարած աշխատանքային այցի ժամանակ պատուհանի հակառակ կողմից խանութում լուսանկարվող աղջիկներին նայելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին։

Բայդենի մասնակցությամբ լուսանկարները սոցցանցերում է հրապարակել Nantucket Current տեղական լրատվամիջոցը։ Կղզի կատարած այցի ժամանակ Բայդենը մոտեցել է խանութի ցուցափեղկին, անշարժ կանգնել ու ժպտացել՝ դեռահասների հետ լուսանկարվելու ակնկալիքով։ Զարմացած երեխաները, նկատելով երկրի ղեկավարին, լուսանկարվել են նրա հետ։

Լրագրողի կարծիքով, սակայն, հրապարակված կադրերում ամերիկացի առաջնորը «վախենալու» տեսք ունի։

«Կարծես սարսափ ֆիլմ լինի, փրկե՛ք երեխաներին», - գրել է Ռոբինսոնը հրապարակմանը կից մեկնաբանություններում: