Վորոնեժի շրջանի բնակիչներին տարհանման են նախապատրաստում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Վորոնեժի շրջանի բնակիչներին նախապատրաստում են տարհանման։ Այս մասին գրում է ռուսական «Вёрстка»-ն հղում անելով Վորոնեժի մարզի Օստրոգոժսկի շրջանի ղեկավարի հանձնարարականին։

Ըստ վերոհիշյալ հանձնարարականի Օստրոգոժսկի շրջանի իշխանությունները նախատեսում են տարհանել 15 գյուղեր, որոնք գտնվում են Ուկրաինայի հետ Ռուսաստանի Դաշնության սահմաններից մինչև 100 կմ հեռավորության վրա։

Իշխանությունները մարդկանց խնդրում են տարհանման նախապատրաստվել, պարզել, թե արդյոք նրանք ունեն հարազատներ ավելի ապահով վայրերում:

Վարչակազմը նաև ցանկանում է իմանալ, թե տեղի բնակիչներից ում կարող է տարհանել մասնավոր տրանսպորտով։

Բոլոր տվյալները պետք է հավաքվեն մինչև դեկտեմբերի 12-ը։

Նշենք, որ շրջանը սահմանակից է Լուգանսկի Մելովսկի, Նովոպսկովսկի և Մարկովսկի շրջաններին։

1