Ինչպես է Մարգո Ռոբին պատրաստվել «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի էրոտիկ տեսարանին

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին պատմել է, թե ինչպես է պատրաստվել «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի (2013թ.) էրոտիկ տեսարանի նկարահանումներին: Նրա խոսքերը, 168.am-ի փոխանցմամբ, հայտնում է NY Post-ը։

ա

Տեսարաններից մեկում դերասանուհին ստիպված է եղել մերկ նկարահանվել Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ։ Ռոբին խոստովանել է, որ հուզմունքի պատճառով ստիպված է եղել դիմել ալկոհոլի օգնությանը։ «Չեմ պատրաստվում սուտ խոսել, մինչ այդ տեսարանը մի քանի բաժակ տեկիլա եմ խմել, որովհետև նյարդայնանում էի… Շատ էի նյարդայնանում»,- հիշել է դերասանուհին, ով ֆիլմի նկարահանոմւների ժամանակ 22 տարեկան էր:

«Ես գիտեմ, որ հիմա հիմարություն կհնչի, եթե հաշվի առնենք, թե որքան մեծ է ֆիլմը, բայց այն ժամանակ ես մտածում է. «Ոչ ոք ինձ չի նկատի այս ֆիլմում. ինչ էլ որ անեմ ֆիլմում, բոլորը կնայեն Լեոյին (ԴիԿապրիոյին)», – ավելացրել է Ռոբին՝ հիշելով իր մտքերը։

ա