Այժմ նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է․ Բրեյթվեյթ

Մանրամասներ

1

Մարտին Բրեյթվեյթը Կիլիան Մբապեին անվանել է աշխարհի լավագույն խաղացողներից մեկը։

ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրում Դանիայի հավաքականը պարտվեց Ֆրանսիային (1:2): Մբապեն դուբլի հեղինակ դարձավ.

– Ֆրանսիային պարտվելուց հետո 1/8 եզրափակիչ դուրս գալու համար պետք է հաղթեք Ավստրալիային։

– Մեզ մեկ խաղ է մնացել, և սա եզրափակիչն է։ Պետք է հաղթենք, որպեսզի հնարավորություն ունենանք 1/8-րդ դուրս գալու համար։ Մենք այլ ելք չունենք։ Փլեյ-օֆֆ դուրս գալը մեր նպատակն է։ Պետք չէ շատ մտածել տարբերակների մասին: Պետք է հանգիստ խաղանք և չսկսենք միավորները հաշվել սուլիչից առաջ։

– Ի՞նչ կարծիքի եք Կիլիան Մբապեի մասին:

– Նա տպավորիչ խաղացող է: Նա զարմանալի մտածելակերպ ունեցող ֆուտբոլիստ է։ Այժմ նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է։ Նա գերազանց մարզավիճակում է,- ասել է դանիացի հարձակվողը As-ին։

armsport.am