Սյունիքի մարզում հրդեհ է բռնկվել մի քանի ավտոմեքենաներ բարձած ավտոքարշակում

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Բաղաբերդ թաղամասի հարակից տարածքում մի քանի ավտոմեքենաներ բարձած ավտոքարշակում հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հրդեհը բռնկվել է Mercedes-Benz մակնիշի ավտոփոխադրող ավտոքարշակում, ինչի հետևանքով ավտոմեքենայի հետնամասի ձախակողմյան 2 անվադողերը և բարձված Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենան վնասվել են։