ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. Վայքի, Սիսիանի, Արագածի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Այսօր՝ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։45-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Արագածի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

ԱԻՆ-ից էլ փոխանցում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզում Ամբերդի խաչմերուկից դեպի Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ փակ:

Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։