Ջենիֆեր Լոպեսը հայտնել է նոր ձայնասկավառակ թողարկելու մասին

Մանրամասներ

Երգչուհի և դերասան Ջենիֆեր Լոպեսը հայտնել է 2023 թվականին նոր ձայնասկավառակ թողարկելու մասին։ Այն կոչվելու է «This Is Me… Now» (թարգմանաբար՝ «Սա ես եմ․․․ հիմա»)։ Այս ձայնասկավառակը կլինի 2002 թվականին երգչուհու թողարկած «This Is Me… Then» (թարգմանաբար՝ «Սա ես եմ․․․ այն ժամանակ») ձայնասկավառակի շարունակությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

 

Օրերս 53-ամյա երգչուհին ջնջել էր Instagram-ի իր էջի բոլոր հրապարակումները և հրապարակել մի տեսանյութ՝ վերստեղծելով 2002 թվականի սկավառակի շապիկի իր նկարը, որը վերածվում է ներկայիս Ջենիֆեր Լոպեսին։ «Սա ես էի այն ժամանակ․․․ Սա ես եմ հիմա»,- ասում է երգչուհին։

Նոր ձայնասկավառակը կունենա 13 երգ։

ա