Թուրքիան ռազմական գործողություններ իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի․ Էրդողանի խոսնակ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Թուրքիան չի պատրաստվում թույլտվություն խնդրել հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար, հայտարարել է նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը։

Նոյեմբերի 20-ից Թուրքիան օդային գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևի դեմ: Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Քոբանի քաղաքին, ինչպես նաև Իրաքի հյուսիսում: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը գործողությունն անվանել է հաջողված և չի բացառել, որ դրան կհաջորդի ցամաքային գործողություն։

«Թուրքիան չի պատրաստվում թույլտվություն խնդրել՝ երկրի ազգային անվտանգությունն ապահովելու համար գործողություններ իրականացնելու համար», – մեջբերում է «Անադոլու» լրատվական գործակալությունը Քալընը, փոխանցում է Ռիա նովոստին:

Սիրիայի և Իրաքի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերի «Փենչե-Քըլըչ» հակաահաբեկչական գործողության մասին ԱՄՆ արձագանքը մեկնաբանելով՝ Քալընը նշել է, որ Անկարան պատրաստ է իր դաշնակիցների հետ քննարկել մարտահրավերների և սպառնալիքների թեման՝ հետագա համատեղ քայլերի համար։

«Սպառնալիքի առկայության դեպքում, այդ թվում՝ հարձակման կամ ահաբեկչության, Թուրքիան քննարկում է իրավիճակը ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների հետ: Մենք գործընկերներից ակնկալում ենք համատեղ քայլեր, իսկ նման բացակայության դեպքում, ինչպես արդեն հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մենք պատրաստ ենք ինքնուրույն լուծել խնդիրը»,- ընդգծեց նա։

Թուրքիայի ղեկավարի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ թուրքական բանակի բոլոր գործողությունները Սիրիայի և Իրաքի հետ սահմանին հիմնված են ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա (ինքնապաշտպանության իրավունք):

«Ահաբեկչության դեմ պայքարի ժամանակակից հայեցակարգը ենթադրում է սպառնալիքի ոչնչացում ի սկզբանե: Այն երկրները, որոնք իրենց դեմ նվազագույն սպառնալիքի դեպքում, առանց նույնիսկ մտածելու, հարվածում են իրենց սահմաններից տասնյակ հազարավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներին, վրդովված են Անկարայի գործողություններից անմիջապես Թուրքիայի սահմաններին: Նմանատիպ քննադատությունը վերոնշյալ պետությունների դիրքորոշման ակնհայտ հակասության ցուցանիշ է»,- շարունակել է նա: