ԱԱ-2022-ի առաջին տուրի վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականը ներկայացրել է Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին տուրի վատագույն խաղացողների խորհրդանշական հավաքականը: Առաջին տուրում մի քանի սենսացիաներ կայացան, որոնց մեջ առանձնանում են Արգենտինայի և Գերմանիայի հավաքականների պարտությունները միևնույն՝ 1-2 հաշվով, Սաուդյան Արաբիայի ու Ճապոնիայի թիմերից:

Վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում ընդգրկվել է Արգենտինայի և Գերմանիայի 3-ական ֆուտբոլիստ:

Դարպասապահ. Կեյլոր Նավաս (Կոստա Ռիկա)

Պաշտպաններ. Նաթանիել Ատկինսոն (Ավստրալիա), Նիկո Շլոտերբեկ (Գերմանիա), Կրիստիան Ռոմերո (Արգենտինա)

Կիսապաշտպաններ. Լեոն Գորեցկա (Գերմանիա), Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ (Սերբիա), Անխել դի Մարիա (Արգենտինա), Պապու Գոմես (Արգենտինա)

Հարձակվողներ. Ռոբերտ Լևանդովսկի (Լեհաստան), Թոմաս Մյուլեր (Գերմանիա), Լուիս Սուարես (Ուրուգվայ)