Մեսսին չի ցանկանում, որ Դիբալան դաշտ դուրս գա․ Սաբատինի

Մանրամասներ

1

«Ռոմայի» նախկին սպորտային տնօրեն Վալտեր Սաբատինին խոսել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսիի և Պաուլո Դիբալայի մասին։

«Պարզ է, որ Մեսսին չի ցանկանում Դիբալային տեսնել դաշտում, երբ ինքը թիմում է։ Երբ արգենտինացիները պարտվում էին Սաուդյան Արաբիային, նրանք դաշտ դուրս չբերեցին Դիբալային։ Ես չեմ խենթանում Դիբալայի համար, քանի որ նա մեծ խաղերում չի ցուցադրում այն, ինչ պետք է, փոխարենը փայլում է թույլ թիմերի հետ հանդիպումներում։

Հիմա Սկալոնին պետք է տարբերակներ գտնի՝ Դիբալային ճիշտ օգտագործելու համար»,- Սաբատինիի խոսքն է մեջբերել Forza Roma-ն։

armsport.am