Իշխան Սաղաթելյանը թող նեղություն չքաշի մանդատը դնի, շուտով բացակայության հիմքով կզրկվի մանդատից

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

24TV-ի հաղորդման ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն անդրադառնալով «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորների կողմից մանդատները վայր դնելու որոշմանը և իշխանության այն պնդումներին, թե խմբակցությունը կազմալուծվելու է, պատասխանել է․ ««Հայաստան» դաշինքը կլուծարվի միայն, եթե Ռոբերտ Քոչարյանը դա ցանկանա․ ինչքան էլ պատգամավորները մանդատները վայր դնեն, հաջորդ համարները կլրացնեն թափուր տեղերը»:

Շարունակելով խոսքը՝ ՔՊ-ական պատգամավորն ասել է․ «Իշխան Սաղաթելյանը կարող է նեղություն չքաշի՝ մանդատը վայր դնի, եթե այսպես շարունակվի և ԱԺ նիստերին չմասնակցի, օրենքով սահմանված կարգով մանդատից կզրկվի: Նա իր ընտրազանգվածի պահանջները չի արդարացրել, պետք է ինքն էլ մանդատը վայր դնի, դա ճիշտ որոշում կլինի»: