Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլին ժամանել է Ուկրաինա։ Բրիտանական արտաքին գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Կիևում նա կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։

Մեծ Բրիտանիան պատրաստ է 3 մլն ֆունտ (3,5 մլն եվրո) հատկացնել կենսական ենթակառուցվածքների վերականգնման համար և ևս 5 մլն ֆունտ (5,8 մլն եվրո)՝ սևծովյան հացահատիկի նախաձեռնությանը, ամենաաղքատ երկրների համար հացահատիկ գնելու համար: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն նաև դատապարտում է Ռուսաստանի կողմից խաղաղ բնակչության, հիվանդանոցների և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները: