Կատարն անգլիացիներին արգելել է մուսուլմանների համար վիրավորական համարվող խաչակիրների հանդերձանքով մտնել մարզադաշտ. ՖՈՏՈ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Անգլիայի Ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուներին Կատարում աշխարհի առաջնության շրջանակում թույլ չեն տվել Անգլիա-Իրան հանդիպումից առաջ մարզադաշտ մտնել խաչակիրների հանդերձանքով:

Ինչպես գրում են Թերթը և Daily Mail-ը, ոստիկանները նրանց թույլ չեն տվել այդ տեսքով մարզադաշտ մտնել՝ պատճառաբանելով, որ խաչակիրների կերպարը վիրավորական է մուսուլմանների համար:

Հատկանշական է, որ անգլիացի երկրպագուներին այսօրվա Անգլիա-ԱՄՆ խաղից առաջ ևս արգելվել է մարզադաշտ գալ խաչակիրների հանդերձանքով:

ՖԻՖԱ-ն և ռասիզմի դեմ պայքարող խմբերն ասում են, որ խաչակիրների կերպարանքով հագնվելը արաբական այնպիսի երկրում, ինչպիսին Կատարն է, կարող է վիրավորական համարվել՝ հաշվի առնելով պատմական համատեքստը:

Դոհայի որոշ բնակիչներ, ըստ երևույթին, վրդովված են եղել հանդերձանքի ընտրությունից, հաշվի առնելով, որ 1095-1291 թվականների կրոնական պատերազմների ժամանակ խաչակիրները ցանկանում էին վերահսկողության տակ առնել Մերձավոր Արևելքի հողերի և սրբավայրերը:

աա